17:41  ,  23 հունվարի, 2017

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Սթոք Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 22-րդ տուրի խաղում:

Մխիթարյանը մեկական հարված է կատարել դարպասին եւ դարպասի ուղղությամբ: 28-ամյա ֆուտբոլիստի 52 փոխանցումներից թիմակիցներին հասել է 80.8 տոկոսը, մեկ անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին: Հենրիխը մեկ անգամ խախտել է կանոնները, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում: Նրա դեմ կանոնները խախտել են մեկ անգամ:

Մխիթարյանը ստացել է 6.65 գնահատականը: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձրը գնահատվել է իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան՝ 7.86:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Ծննդյան 28-րդ տարեդարձի օրը Մխիթարյանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 73-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում