16:46  ,  23 հունվարի, 2017

Australian Open․ Նադալը շարժվում է առաջ, վնասվածքը խանգարեց Իստոմինին

Իսպանացի Ռաֆայել Նադալը դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ: Չորրորդ շրջանում իսպանացին 4 սեթում առավելության հասավ ֆրանսիացի Գաել Մոնֆիլսի նկատմամբ՝ 6։3, 6։3, 4։6, 6։4։ Մրցախաղը տեւեց 2 ժամ 57 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Նադալը կպայքարի կանադացի Միլոշ Ռաոնիչի հետ, որն ուժեղ գտնվեց իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտից։

Աշխարհի երկրորդ ռակետ, Australian Open-ի գործող հաղթող Նովակ Ջոկովիչին պայքարից դուրս թողած Դենիս Իստոմինը պարտվեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։ Ուզբեկստանը ներկայացնող Իստոմինը վստահ հաղթանակ տարավ առաջին սեթում, սակայն մյուս սեթերում վնասվածքի պատճառով չկարողացվ լուրջ դիմադրություն ցույց տալ մրցակցին։ Հաջորդ փուլում Դիմիտրովը կխաղա բելգիացի Դավիդ Գոֆենի հետ։ Գոֆենը հաղթեց ավստրիացի Դոմինիկ Տիմին եւ կարիերայում առաջին անգամ հանդես կգա Australian Open-ի քառորդ եզրափակիչում։

Australian Open, 1/8 եզրափակիչ

Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – Գաել Մոնֆիլս (Ֆրանսիա)՝ 6։3, 6։3, 4։6, 6:4

Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ (Իսպանիա) – Միլոշ Ռաոնիչ (Կանադա- 6:7 (6), 6:3, 4:6, 1:6

Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – Դենիս Իստոմին (Ուզբեկստան) – 2:6, 7:6 (2), 6:2, 6:1

Դոմինիկ Տիմ (Ավստրիա) – Դավիդ Գոֆեն (Բելգիա) – 7:5, 6:7 (4), 2:6, 2:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում