16:16  ,  23 հունվարի, 2017

«Նանտ» - ՊՍԺ խաղի մրցավարը բացատրել է, թե ինչու է Վերատիին զգուշացրել դարպասապահին փոխանցում կատարելու համար

ՊՍԺ-ի եւ «Նանտի» միջեւ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի խաղը սպասարկած Ժոան Ամելը պատմել է, թե ինչու է դեղին քարտ ցույց տվել իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին։ Դրվագներից մեկում ՊՍԺ-ի 24-ամյա ֆուտբոլիստը գլորվող գնդակը գլխով փոխանցել էր փարիզցիների դարպասապահ Կեւին Տրապին, ինչի համար զգուշացվել էր։

«Խաղացողը միտումնավոր խախտեց կանոնները։ Դա խախտում է, եւ կարեւոր չէ՝ դարպասապահը վերցրեց գնդակը, թե՝ ոչ։ Դա ոչ մարզական վարք է։ Ես միանգամից չսուլեցի, սակայն կասկածներ չունեի այդ առթիվ։

Այո, դա անսովոր դրվագ էր, որը պահանջում է բացատրություն։ Սակայն մրցավարները հենց դրա համար են, որ կայացեն այդպիսի որոշումներ: Մենք պատրաստ ենք դրան»,- մրցավարի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։

Հիշեցնենք, որ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի դուբլի շնորհիվ ՊՍԺ-ն «Նանտին» հաղթել էր 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս