13:33  ,  23 հունվարի, 2017

Հայաստանի հավաքականի թեկնածուն դարձել է «Փյունիկի» ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի թեկնածու Պետրոս Ավետիսյանը դարձել է «Փյունիկի» ֆուտբոլիստ:

21-ամյա կիսապաշտպանը նախորդ 6 ամիսների ընթացքում վարձավճարով էր խաղում «Փյունիկում», իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում էր «Բանանցին»:

Պետրոս Ավետիսյանը «Բանանցի» կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր, մասնակցել է Հայաստանի առաջնության 35 խաղի եւ դարձել է 4 գոլի հեղինակ, հայտնում է ակումբի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում