13:06  ,  23 հունվարի, 2017

«Գոլդեն Սթեյտի» հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղային օրն անցկացվել են 3 հանդիպումներ, որոնցից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

Օրվա լավագույն դրվագը «Օռլանդո» – «Գոլդեն Սթեյտ» խաղից է, որում NBA-ի փոխչեմպիոնը հաղթել է 118:98 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Ստիվեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում հավաքել է 27 միավոր:

Օրվա լավագույն դրվագների հնգյակը գլխավորում է «Օռլանդայի» խաղացող Էլֆրիդ Պեյտոնի դանքը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Օռլանդո» – «Գոլդեն Սթեյտ»՝ 98:118 (22:28, 28:22, 24:42, 24:26)

«Դալաս» – «Լեյքերս»՝ 122:73 (29:22, 38:11, 23:22, 32:18)

«Տորոնտո» – «Ֆինիքս»՝ 103:115 (31:28, 29:29, 25:25, 18:33)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում