10:12  ,  23 հունվարի, 2017

«Հալ Սիթիի» ֆուտբոլիստը գանգոսկրի կոտրվածք է ստացել «Չելսիի» դեմ խաղում (ֆոտոշարք)

«Հալ Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ռայան Մեյսոնը գանգոսկրի կոտրվածք է ստացել «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության 22-րդ տուրի խաղում: 25-ամյա ֆուտբոլիստի մոտ կասկածվում է նաեւ ուղեղի արյունահոսություն: Այժմ Մեյսոնը գտնվում է հիվանդանոցում, գրում է Daily Mail-ը:  

Լոնդոնում կայացած խաղի 12-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպանը մրցակցի տուգանային հրապարակում գլխով բախվել էր «Չելսիի» պաշտպան Գերի Կեհիլի գլխին: Կեհիլը բավական արագ էր ուշքի եկել, իսկ Մեյսոնին մոտ 5 րոպե բուժօգնություն էին ցուցաբերում խաղադաշտում, որից նրան դուրս էին բերել պատգարակով եւ թթվածնային դիմակով: 

Ռայան Մեյսոնն այս մրցաշրջանից առաջ «Տոտենհեմից» է տեղափոխվել «Հալ Սիթի»: Նա մեկ հանդիպում է անցկացրել Անգլիայի ազգային հավաքականի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում