09:44  ,  23 հունվարի, 2017

Դավիթ Մանոյանը կարմիր քարտ է ստացել Կիպրոսում

Ֆուտբոլի Կիպրոսի առաջնության 20-րդ տուրում «Կարմիոտիսան» տանը ոչ ոքի է խաղացել «Անագենիսիի» հետ՝ 2:2:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Տարոն Ոսկանյանը եւ Դավիթ Մանոյանը հանդես են եկել «Կարմիոտիսսայի» մեկնարկային կազմում: Ոսկանյանը խաղացել է առանց փոխարնման, իսկ Դավիթ Մանոյանը 70-րդ րոպեին հեռացվել է խաղադաշտից՝ ստանալով երկրորդ դեղին քարտը:

«Կարմիոտիսսան» 20 միավորով 10-րդ տեղում է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում