09:25  ,  23 հունվարի, 2017

Անդրանիկ Թեյմուրյանը եւ Հրայր Մկոյանը դարձել են ակումբակիցներ

Իրանի «Մաշին Սազիի» 33-ամյա կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանը տեղափոխվել է «Էսթեղլալ», գրում է persianfootball.com-ը:

Իրանի հավաքականի ավագը նոր ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով եւ կնքել 6 ամսվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ «Էսթեղլալում» է խաղում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում