01:36  ,  23 հունվարի, 2017

«Բարսելոնան» շանս չտվեց «Էյբարին»

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա հանդիպում անցկացրեց «Էյբարի» հետ եւ հաղթանակ տարավ 4:0 հաշվով: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան Դենիս Սուարեսը, Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսը եւ Նեյմարը: Մեսին մրցակցի դարպասը գրավեց Լուիս Սուարեսի գերազանց փոխանցումից հետո:

«Բարսելոնան» 41 միավորով երրորդ տեղում է: Առաջատար «Ռեալն» ունի 43, երկրորդ տեղում ընթացող «Սեւիլիան»՝ 42 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Էյբար» - «Բարսելոնա»՝ 0:4

Դենիս Սուարես, 31, Լիոնել Մեսի, 50, Լուիս Սուարես, 68, Նեյմար, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով