00:54  ,  23 հունվարի, 2017

Աֆրիկայի Գավաթ. Բուրկինա Ֆասոն ու Կամերունը քառորդ եզրափակիչում են

Գաբոնում ընթացող ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում ավարտվեցին խմբային փուլի հանդիպումները A խմբում: Քառորդ եզրափակիչի ուղեգրեր նվաճեցին Բուրկինա Ֆասոյի եւ Կամերունի հավաքականները: Խմբում առաջին տեղ գրավեց Բուրկինա Ֆասոն, որը 2:0 հաշվով պարտության մատնեց Գվինեա Բիսաուի թիմին եւ վաստակեց 5 միավոր: Նույնքան միավոր հավաքեց նաեւ երկրորդ տեղը զբաղեցրած Կամերունը, որը 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը Գաբոնի թիմի հետ:

Աֆրիկայի Գավաթ, Aխումբ, երրորդ տուր

Կամերուն - Գաբոն՝ 0:0

Գվինեա Բիսաու - Բուրկինա Ֆասո՝ 0:2

Ռուդինիլսոն, 11, ինքնագոլ, Բերտրան Տրաորե, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում