23:16  ,  22 հունվարի, 2017

Լեւոն Արոնյան. Անցած տուրում յուրաքանչյուր քայլս ծիծաղելի էր

Հոլանդիայում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարի 8-րդ տուրում հոլանդացի Անիշ Գիրիի նկատմամբ հաղթանակից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մեկնաբանել է օրվա պարտիան, կատալոնական սկզբնախաղում նոր մտահղացումը, նաեւ խոսել է անցած տուրում ռուսաստանցի Սերգեյ Կարյակինից կրած պարտության մասին:

«Անցած պարտիայում հնարավոր ամենավատ քայլերն էին կատարում, կարծես՝ մոռացել էի շախմատ խաղալը, յուրաքանչյուր քայլս ծիծաղելի էր: Այսօրվա պարտիայում մտահղացումս մոտ մեկ տարվա էր: 1993 թվականից հավանաբար մոտ  4 հազար պարտիա եմ ունեցել, այս գաղափարը ոչ մեկի մոտ չեմ տեսել: Հրաշալի է գտնել ինչ-որ նոր բան որեւէ դիրքում»,- ասել է Լեւոն Արոնյանը:

Tata Steel Chess-2017, 8-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 1:0

Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 1:0 

Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0.5:0.5  

Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Յի Վեյ (Չինաստան)՝ 0.5:0.5  

Բասկարան Ադհիբան (Հնդկաստան) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)՝ 1:0 

Պավել Էլյանով (Ուկրաինա) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան)՝ 0.5:0.5  

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5 

Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո. Սո՝ 5.5, Էլյանով, Վեյ՝ 5-ական, Ադհիբան, Արոնյան, Կարյակին, Կարլսեն՝ 4.5-ական, Հարիկրիշնա, Գիրի՝ 4-ական, Անդրեյկին, Վոյտաշեկ՝ 3.5-ական, Ռապորտ, Նեպոմնյաշչի՝ 3-ական, Վան Վելի՝ 1.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում