22:29  ,  22 հունվարի, 2017

Կոստայի եւ Կեհիլի գոլերը «Չելսիին» ամրապնդեցին առաջին տեղում

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում Պրեմյեր լիգայի առաջատար Լոնդոնի «Չելսին» ընդունեց «Հալ Սիթիին» եւ առավելության հասավ Դիեգո Կոստայի ու Գարի Կեհիլի գոլերի շնորհիվ՝ 2:0:

«Չելսին» 55 միավորով ամրապնդվեց առաջին տեղում՝ երկրորդ տեղում ընթացող «Արսենալի» նկատմամբ ունենալով 8 միավորի առավելություն:

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Չելսի» - «Հալ Սիթի»՝ 2:0

Դիեգո Կոստա, 45+7, Գարի Կեհիլ, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում