18:55  ,  22 հունվարի, 2017

Australian Open. Կանանց մրցաշարը եւս մնաց առանց առաջին ռակետի

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղում աշխարհի առաջին ռակետ, գերմանացի Անժելիկ Կերբերը 1/8 եզրափակիչում պարտություն կրեց ամերիկացի Կոկո Վանդեւեգեից եւ չպաշտպանեց անցած տարի Australian Open-ում նվաճած տիտղոսը:

Հանդիպումն ավարտվեց 6:2, 6:3 հաշվով: Վանդեւեգեն համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 35-րդ տեղը:

Քառորդ եզրափակիչում Վանդեւեգեն կմրցի իսպանացի Գարբինյե Մուգուրուսայի հետ, որը 6:2, 6:3 հաշվով պարտության է մատնել ռումինացի Սորանա-Միխայելա Կիրստյուին:

Հիշեցնենք, որ տղամարդկանց մենախաղում պայքարն ավարտել են աշխարհի առաջին ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյն ու երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը:

Ավստրալիայի բաց առաջնության ընդհանուր մրցանակային հիմնադրամը 37.5 միլիոն դոլար է: Մրցաշարը կավարտվի հունվարի 29-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով