17:23  ,  22 հունվարի, 2017

Դիբալայի եւ Իգուաինի գոլերի շնորհիվ «Յուվենտուսը» հաղթեց «Լացիոյին»

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց Հռոմի «Լացիոյին» եւ առավելության հասավ արգենտինացի հարձակվողներ Պաուլո Դիբալայի եւ Գոնսալո Իգուաինի գոլերի շնորհիվ՝ 2:0:

«Յուվենտուսը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 48 միավոր: «Ռոման» ու «Նապոլին» ունեն 44-ական միավոր: «Լացիոն» 40 միավորով չորրորդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Յուվենտուս» - «Լացիո»՝ 2:0

Պաուլո Դիբալա, 5, Գոնսալո Իգուաին, 16

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով