16:49  ,  22 հունվարի, 2017

«Սեւիլիան» հաղթեց եւ 1 միավոր է հետ առաջատար «Ռեալից»

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Սեւիլիան» հյուրընկալվեց «Օսասունային» եւ ծանր պայքարում առավելության հասավ 4:3 հաշվով: Արգենտինացի Խորխե Սամպաոլիի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Վիսենտե Իբորան, որը նաեւ գրավեց սեփական դարպասը: Վերջնամասում «Սեւիլիային» հաղթանակ բերեցին իտալացի հարձակվող Ֆրանկո Վասկեսի եւ իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիայի գոլերը: 

«Սեւիլիան» 42 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր է զիջում առաջատար «Ռեալին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Օսասունա» - «Սեւիլիա»՝ 3:4

Սերխիո Լեոն, 15, Վիսենտե Իբորա, 63, ինքնագոլ, Կենան Կոդրո, 90+3 - Վիսենտե Իբորա, 43, 65, Ֆրանկո Վասկես, 80, Պաբլո Սարաբիա, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում