11:25  ,  22 հունվարի, 2017

«Շապեկոենսեի» առաջին խաղն ու գոլը ողբերգական ավիավթարից հետո (ֆոտո)

Բրազիլական «Շապեկոենսեն» անցկացրել է առաջին հանդիպումը 2016թ. նոյեմբերի 29-ին տեղի ունեցած ավիավթարից հետո, որի զոհ դարձավ թիմի ֆուտբոլիստների եւ մարզիչների մեծ մասը: «Շապեկոենսեն» ոչ ոքի է ավարտել ընկերական հանդիպումը բրազիլական «Պալմեյրասի» հետ: Գրանցվել է 2:2 հաշիվ:

Շապեկոյի ստադիոնում խաղին ներկա է եղել 22 հազար ֆուտբոլասեր: «Շապեկոենսեում» հանդես են եկել հարավամերիկյան ակումբներից վարձակալած ֆուտբոլիստներ:

Ավիավթարում ողջ մնացած երեք ֆուտբոլիստներ խաղից առաջ դուրս են բերել Հարավամերիկյան գավաթը, որը Կոլումբիայի «Աթլետիկո Նասիոնալի» առաջարկով շնորհվել էր «Շապեկոենսեին»: Հիշեցնենք, որ թիմը մեկնելիս էր եղել Հարավամերիկյան գավաթի խաղարկության եզրափակիչին եւ պետք է մրցեր «Աթլետիկո Նասիոնալի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում