01:43  ,  22 հունվարի, 2017

«Նապոլին» 3 միավոր տարավ Միլանից

Իտալական A Սերիայում հունվարի 21-ին անցկացվեցին 21-րդ տուրի 2 խաղեր: «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Կյեւոյի» դարպասը, իսկ «Միլանը» տանը 1:2 հաշվով պարտվեց «Նապոլիին»:

«Նապոլին» 44 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Ռոմային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Միլանցիները 37 միավորով 5-րդն են:

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Միլան» - «Նապոլի»՝ 1:2

Յուրայ Կուցկա, 37 – Լորենցո Ինսինյե, 6, Խոսե Կալյեխոն, 9

«Կյեւո» - «Ֆիորենտինա»՝ 0:3

Կրիստիան Տելյո, 18, Խումա Բաբակար, 52 (11մ), Ֆեդերիկո Չիեսա, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում