00:52  ,  22 հունվարի, 2017

Աֆրիկայի Գավաթ. Եգիպտոսը հաղթանակ կորզեց, Գանան փլեյ-օֆֆում է

Գաբոնում ընթացող ֆուտբոլի Աֆրիկայի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Գանայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Մալիի թիմին եւ, վաստակելով 6 միավոր, ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր:

D խմբի մյուս խաղում Եգիպտոսը վերջին րոպեներից հաղթանակ կորզեց Ուգանդայից եւ վաստակեց 4 միավոր: Մալին ունի 1 միավոր, իսկ Ուգանդան կրեց երկրորդ պարտությունը:

Աֆրիկայի Գավաթ, D խումբ, երկրորդ տուր

Գանա - Մալի՝ 1:0

Ասամոա Գյան, 21

Եգիպտոս - Ուգանդա՝ 1:0 

Աբդալահ Էլ-Սաիդ, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում