00:15  ,  22 հունվարի, 2017

Ժոզե Մոուրինյո. Կորցրեցինք անհավանական պահեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Սթոք Սիթիի» հետ ոչ ոքին Անգլիայի առաջնության 22-րդ տուրի արտագնա խաղում:

«Ստացվեց հրաշալի խաղ, որում 2 թիմերն էլ հենց սկզբից պայքարում էինք հաղթանակի համար: Սակայն 25-րդ րոպեից հետո թիմերից մեկը շարունակում էր խաղալ հաղթանակի համար, իսկ մյուսը փորձում էր պաշտպանվել, եւ հաջող էր անում դա: «Սթոք Սիթին» արեց ամեն բան, որպեսզի կանգնեցնի մեզ: Սակայն մենք հիանալի էինք խաղում եւ հաճախ էինք ստեղծում գոլային պահեր:

Կորցրեցինք անհավանական պահեր: Գնդակը դիպավ դարպասաձողին, մի քանի անգամ էլ մրցակցին փրկեց դարպասապահը: «Մանչեսթեր Յունայթեդը» շատ ոչ ոքիներ ունի այսպիսի լավ հարձակման գիծ ունենալու հետ մեկտեղ: Մրցակիցների դարպասապահները միշտ չափազանց հաջող են գործում մեր դեմ խաղերում:

Ինչ վերաբերում է Ռունիի ռեկորդին, ապա նա դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան 28-րդ տարեդարձի օրը «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին վայրկյաններին էր փրկվել պարտությունից՝ 1:1: Փոխարինման դուրս եկած Ուեյն Ռունին աչքի էր ընկել 94-րդ րոպեին՝ 250 գոլով դառնալով «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն: Նախորդ ռեկորդը պատկանում էր անգլիացի լեգենդար հարձակվող Բոբի Չարլթոնին, որը մանչեսթերյան ակումբում խփել էր 249 գոլ: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 73 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում