00:08  ,  22 հունվարի, 2017

Գեւորգ Ղազարյանը գոլային փոխանցում է կատարել Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ խաղում

Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 18-րդ տուրում «Մարիտիմուն» 2:2 հաշվով է ավարտել Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ տնային խաղը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը հանդես է եկել տանտերերի մեկնարկային կազմում, իսկ 33-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել տուգանային հարվածով: «Մարիտիմուն» 2 անգամ առաջ է անցել հաշվի մեջ, սակայն չի կարողացել պահպանել հաղթական հաշիվը եւ 27 միավորով 6-րդ տեղում է: Գեւորգ Ղազարյանը խաղացել է առանց փոխարինման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով