00:30  ,  22 հունվարի, 2017

Վերատին դեղին քարտ է ստացել դարպասապահին փոխանցում կատարելու համար

ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին զվարճալի դեղին քարտ է ստացել «Նանտի» դեմ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի խաղում: 24-ամյա ֆուտբոլիստը 30-րդ րոպեին զգուշացվել է գլորվող գնդակը գլխով դարպասապահին փոխանցելու համար:

Հիշեցնենք, որ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի դուբլի շնորհիվ ՊՍԺ-ն «Նանտին» հաղթել էր 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով