23:21  ,  21 հունվարի, 2017

Զվարճալի կարմիր քարտն օգնեց «Լայպցիգին»

Գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Լայպցիգը» տանը 3:0 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: Հյուրերը երրորդ րոպեից 10 ֆուտբոլիստներով էին խաղում ֆինն դարպասապահ Լուկաշ Գրադեցկու զվարճալի հեռացման պատճառով:

Այս հաղթանակից հետո Բունդեսլիգայի նորեկը վաստակեց 39 միավոր եւ երկրորդ տեղում է: Առաջատար Մյունխենի «Բավարիան» ունի 42 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Լայպցիգ» - «Այնտրախտ»՝ 3:0

Մարվին Կոպեր, 6, Տիմո Վերներ, 45+4, Մարսել Հալստենբերգ, 67

Հեռացում՝ Լուկաշ Գրադեցկի, 3 («Այնտրախտ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով