Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում ՊՍԺ-ն ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի դուբլի շնորհիվ հաղթեց «Նանտին»՝ 2:0: Կավանին 20 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Այս հաղթանակից հետո Ֆրանսիայի գործող չեմպիոնը վաստակեց 45 միավոր եւ հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Առաջատար «Նիցան» ունի 46 միավոր:
Ֆրանսիայի առաջնություն, 21-րդ տուր
«Նանտ» - ՊՍԺ՝ 0:2
Էդինսոն Կավանի, 21, 65
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում