22:30  ,  21 հունվարի, 2017

Կավանիի հաղթական դուբլը

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում ՊՍԺ-ն ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի դուբլի շնորհիվ հաղթեց «Նանտին»՝ 2:0: Կավանին 20 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Այս հաղթանակից հետո Ֆրանսիայի գործող չեմպիոնը վաստակեց 45 միավոր եւ հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Առաջատար «Նիցան» ունի 46 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 21-րդ տուր

«Նանտ» - ՊՍԺ՝ 0:2

Էդինսոն Կավանի, 21, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով