21:09  ,  21 հունվարի, 2017

Ռամոսի դուբլն ապահովեց «Ռեալի» հաղթանակը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Մալագայի» նկատմամբ: Հանդիպման հերոսը Արքայական ակումբի՝ վերջին օրերի ամենաքննարկվող ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսն էր: Իսպանացի պաշտպանը դուբլի հեղինակ դարձավ առաջին խաղակեսի վերջնամասում, իսկ հյուրերին ընդմիջումից հետո հաջողվեց միայն կրճատել հաշիվը:

Արքայական ակումբը 4 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Սեւիլիայից», իսկ լավագույն եռյակը եզրափակող «Բարսելոնային» գերազանցում է 5 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ռեալ» - «Մալագա»՝ 2:1

Սերխիո Ռամոս, 35, 43 – Խուանպի, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում