19:11  ,  21 հունվարի, 2017

Australian Open․ Կարեն Խաչանովը պարտվեց նաեւ զուգախաղում

Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը եւ Անդրեյ Կուզնեցովը չեն կարողացել հաղթահարել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության զուգախաղի մրցաշարի երկրորդ շրջանի արգելքը։ Ռուսական զույգի ճանապարհին կանգնել է Սեմ Կուերի – Դոնալդ Յանգ ԱՄՆ-ը ներկայացնող զույգը, որն առավելության է հասել 6:7, 4:6 հաշվով:

Հիշեցնենք, որ 20-ամյա Խաչանովը մասնակցում էր նաեւ Australian Open-ի մենախաղի մրցաշարին, որի երկրորդ շրջանում 3 սեթում պարտվել էր ամերիկացի Ջեկ Սոկին եւ լքել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում