15:33  ,  21 հունվարի, 2017

Օլիմպիական փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Ատլանտայի 1996թ. Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը նշանակվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ:

Այդ պաշտոնում 43-ամյա Մկրտչյանը կփոխարինի Արայիկ Բաղդադյանին: Մասնագետը Հայաստան է վերադարձել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:

Հիշեցնենք, որ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն այս օրերին մասնակցում էր Իրան Մաշհադ քաղաքում անցկացվող Թախտիի գավաթի խաղարկությանը եւ 16 թիմերի պայքարում գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն Իրանի թիմին:

Արմեն Մկրտչյանը 2002-ին ընտանիքի հետ տեղափոխվել էր Գերմանիա: Նա ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանն անկախ Հայաստանի առաջին օլիմպիական մեդալակիրներն են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում