14:10  ,  21 հունվարի, 2017

Դյուրանտի արդյունավետությունն օգնեց «Գոլդեն Սթեյտին», հաղթական նետումն՝ օրվա լավագույն դրվագ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» 125:108 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Հյուսթոնի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Կեւին Դյուրանտը, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում հավաքել է 32 միավոր, իսկ նրա ակումբակից Ստիվեն Կարին վաստակել է 24 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Ֆիլադելֆիայի» խաղացող Ռոբերտ Քովինգտոնի հաղթական նետումը «Պորտլենդի» դեմ խաղում:

NBA, կանոնավոր առաջնություն

«Հյուսթոն» – «Գոլդեն Սթեյտ»՝ 108:125 (29:32, 28:30, 22:37, 29:26)

«Ֆիլադելֆիա» – «Պորտլենդ»՝ 93:92 (22:33, 21:23, 27:15, 23:21)

«Շառլոտ» – «Տորոնտո»՝ 113:78 (26:18, 29:30, 33:15, 25:15)

«Օռլանդո» – «Միլուոկի»՝ 112:96 (25:23, 34:32, 29:19, 24:22)

«Մեմֆիս» – «Սակրամենտո»՝ 107:91 (15:23, 34:19, 34:22, 24:27)

«Նոր Օրլեան» – «Բրուքլին»՝ 114:143 (32:29, 22:37, 30:43, 30:34)

«Ատլանտա» – «Չիկագո»՝ 102:93 (35:13, 30:23, 22:21, 15:36)

«Դալաս» – «Յուտա»՝ 107:112 (լրացուցիչ ժամանակում) (22:19, 19:27, 27:26, 30:26, 9:14)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում