15:12  ,  21 հունվարի, 2017

2 տրանսֆեր Պրեմյեր լիգայից (ֆոտո)

«Սաութհեմփթոնի» եւ Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ժոզե Ֆոնտեն տեղափոխվել է «Վեստ Հեմ»: 33-ամյա ֆուտբոլիստը 2.5 տարվա պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ, իսկ նրա տրանսֆերը կազմել է 8 միլիոն ֆունտ ստերլինգ, հայտնում է ակումբի կայքը:

«Սթոք Սիթին» էլ պաշտոնապես հայտարարել է «Վեստ Բրոմվիչի» առաջատարներից Սաիդո Բերահինոյին ձեռք բերելու մասին: 23-ամյա անգլիացին անգլիական ակումբի հետ կնքել է 5.5 տարվա պայմանագիր: Բերահինոյի տրանսֆերը կազմել է 14 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում