01:25  ,  21 հունվարի, 2017

«Բավարիան» ավելացված ժամանակում խփեց հաղթական գոլը

Ձմեռային արձակուրդից հետո վերսկսվեց Գերմանիայի առաջնությունը: Չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Ֆրայբուրգին»: Իտալացի Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը միայն ավելացված ժամանակում կարողացավ խփել հաղթական գոլը՝ 2:1: Դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին:

«Բավարիան» 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 36 միավորով երկրորդ տեղում ընթացող Բունդեսլիգայի նորեկ «ՌԲ Լայպցիգը» հունվարի 21-ին կընդունի Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»:

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ֆրայբուրգ» - «Բավարիա»՝ 1:2

Յանիկ Հաբերեր, 4 - Ռոբերտ Լեւանդովսկի, 35, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում