00:52  ,  21 հունվարի, 2017

Աֆրիկայի Գավաթ. C խմբի երկրորդ տուրի արդյունքները

Գաբոնում ընթացող ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումներն անցկացրին C խմբի թիմերը: Մարոկկոյի հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Տոգոյի ֆուտբոլիստների նկատմամբ:

Կոտ դ՝Իվուարի եւ Կոնգոյի հավաքականների հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2:

Խմբի առաջատարը Կոնգոյի հավաքականն է, որը վաստակել է 4 միավոր:

Աֆրիկայի Գավաթ, C խումբ, երկրորդ տուր

Մարոկկո - Տոգո՝ 3:1

Ազիզ Բուհադուզ, 14, Ռոմեն Սես, 21, Յուսեֆ Էն Նեսիրի, 72 - Մաթյո Դոսեւի, 5

Կոտ դ՝Իվուար - Կոնգո՝ 2:2

Վիլֆրիդ Բոնի, 26, Սերե Դի, 67 - Նեսկենս Կեբանո, 9, Ժունիոր Կաբանանգա, 28

C խումբ. Կոնգո՝ 4, Մարոկկո՝ 3, Կոտ դ՝Իվուար՝ 2, Տոգո՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս