23:52  ,  20 հունվարի, 2017

Սթիվեն Ջերարդը՝ «Լիվերպուլի» երիտասարդական թիմի մարզիչ

Անգլիայի հավաքականի նախկին ավագ Սթիվեն Ջերարդը փետրվարից մարզչական աշխատանքի կանցնի «Լիվերպուլի» ակադեմիայում եւ կլինի երիտասարդական թիմի մարզիչներց մեկը: «Լիվերպուլի» 36-ամյա նախկին ավագը կաշխատի ակումբային ակադեմիայի տնօրեն Ալեքս Ինգլթորփի հետ: Ջերարդը կունենա երիտասարդ ֆուտբոլիստների պրոֆեսիոնալ զարգացման գործընթացի ղեկավարի գործառույթ:

«Ես վերադարձա այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել էր: Սա հուզական որոշում չէ: Կձգտեմ իմ ներդրումն ունենալ ակումբի հետագա զարգացման գործում: Այս աշխատանքը ինձ կտա մարզիչի դերում զարգանալու եւ սովորելու հնարավորություն»,- Սթիվեն Ջերարդի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» կայքը:

Ջերարդը «Լիվերպուլում» հանդես է եկել 1998-2015 թվականներին՝ նվաճելով 11 տիտղոս, այդ թվում Չեմպիոնների լիգայի գավաթը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում