21:11  ,  20 հունվարի, 2017

Վինուս Ուիլյամսին գորիլայի հետ համեմատած հեռուստամեկնաբանը հեռացվել է աշխատանքից

ESPN հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է հեռացնել աշխատանքից մեկնաբան Դուգ Ադլերին, որը ամերիկացի թենիսիստուհի Վինուս Ուիլյամսին համեմատել էր գորիլայի հետ: Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանի Վինուս Ուլյամս – Շտեֆանի Ֆեգելե (Շվեյցարիա) հանդիպման ժամանակ Ադլերն ուղիղ եթերում  ասել էր. «Վինուսն առաջին մատուցումը ձախողելուց հետո այժմ մեզ է ներկայանում ամբողջ հզորությամբ: Այժմ դուք տեսնում եք, թե ինչպես է նա վերցնում վերահսկողությունը եւ միացնում գորիլայի էֆեկտը: Լիցքավորող տեսք ունի»:

Հետագայում Ադլերը փորձել է արդանալ՝ նշելով թե ասել է guerilla (պարտիզան), ոչ թե gorilla (գորիլա):

Այդ մրցախաղում Վինուս Ուիլյամսը հաղթել էր 6:3, 6:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում