20:17  ,  20 հունվարի, 2017

Գերմանիան կներկայացնի Եվրո-2024-ի անցկացման հայտ

Գերմանիան ցանկանում է անցկացնել 2024թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը: Գերմանիայի ֆուտբոլային միությունը համապատասխան հայտ կներկայացնի ՈւԵՖԱ, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը: Որոշումը Միությունն ընդունել է հունվարի 20-ին տեղի ունեցած նախագահության նիստում:

Եվրո-2024-ի անցկացման երկիրը կընտրվի 2018թ. սեպտեմբերին:

Սպասվում է, որ Եվրո-2024-ի անցկացման համատեղ հայտեր կներկայացնեն նաեւ Հոլանդիան ու Բելգիան, Շվեդիան, Դանիան, Նորվեգիան ու Ֆինլանդիան, Իսպանիան ու Պորտուգալիան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում