19:44  ,  20 հունվարի, 2017

«Տոտենհեմի» նոր ստադիոնում կլինի Մեծ Բրիտանիայի ամենաերկար բարը (ֆոտո)

Լոնդոնի «Տոտենհեմի» նոր ստադիոնում կլինի Մեծ Բրիտանիայի ամենաերկար բարը՝ 86.8 մետր, գրում է thesun-ը: Ստադիոնում կլինի նաեւ գարեջրի արտադրություն՝ րոպեում 5 հազար լիտր հնարավորությամբ:

750 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ նախագիծը կլինի բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն: Կբացվեն բազմաթիվ ակումբներ, սրճարաններ, ռեստորաններ, հանգստի գոտիներ: Ստադիոնը կունենա 61 հազար տեղ: Կանցկացվի նաեւ ամերիկյան ֆուտբոլի NFL-ի հանդիպումներ: Շահագործումը նախատեսված է 2018 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում