17:02  ,  20 հունվարի, 2017

«Լիոնը» հաստատեց Մեմֆիս Դեպայի տրանսֆերը

Ֆրանսիական «Լիոնը» պաշտոնապես հայտարարել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի կիսապաշտպան Մեմֆիս Դեպայի տեղափոխության մասին:

22-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբում անցել է բուժզննում եւ կնքել պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2021 թվականի ամառը: Դեպայի տրանֆերը կազմել է 16 միլիոն եվրո:  

Հիշեցնենք, որ Մեմֆիս Դեպային ձեռք բերելու համար անգլիական ակումբը 2015-ին 25 միլիոն ֆունտ ստերլինգ է վճարել հոլանդական ՊՍՎ-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում