16:08  ,  20 հունվարի, 2017

Australian Open. Մարեյն ու Ֆեդերերը 1/8 եզրափակիչում են

Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում 6:4, 6:2, 6:4 հաշվով հաղթեց ամերիկացի Սեմ Կուերիին: 1/8 եզրափակիչում բրիտանացի թենիսիստը կխաղա Գերմանիան ներկայացնող Միշա Զվերեւի հետ:

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 3 սեթում վստահ հաղթանակ տարավ չեխ Տոմաշ Բերդիխի նկատմամբ՝ 6:2, 6:4, 6:4: 35-ամյա շվեյցարացու հաջորդ մրցակիցը կլինի ճապոնացի Կեյ Նիսիկորին:

Հիշեցնենք, որ աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը չէր կարողացավ պաշտպանել Australian Open-ի հաղթողի տիտղոսը՝ երկրորդ շրջանում 5 սեթում սենսացիոն պարտություն կրելով Ուզբեկստանը ներկայացնող Դենիս Իստոմինից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում