16:27  ,  7 մարտի, 2012

Զիդանը տուգանվել է 6 հազար եվրո

Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան 6 հազար եվրոյով տուգանել է «Մայնցի» եգիպտացի հարձակվող Մուհամեդ Զիդանին, հաղորդում է «Սպորտ Էքսպրեսը»։

Փետրվարի 28-ին կայացած Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի «Կայզերսլաուտերնի» հետ հանդիպումից հետո Զիդանը «Մայնցի» երկրպագուների հետ մոտեցել է տրիբունային եւ վրավորական երգ երգել մրցակից թիմի հասցեին։

Հիշեցնենք, որ Զիդանը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Մայնց»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով