15:41  ,  20 հունվարի, 2017

Հայաստան - Ուզբեկստան խաղը չի կայանա ահաբեկչության վտանգի պատճառով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանել է, թե ինչու է չեղյալ հայտարարել Ուզբեկստանի ազգային հավաքականի դեմ Թուրքիայի Անթալիա քաղաքում նախատեսված ընկերական խաղը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Թուրքիայի տարածքում հաճախակի բնույթ են կրում ահաբեկչական ակտերը, անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել հրաժարվել Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական հանդիպումից»,- նշված է ՀՖՖ-ի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ուզբեկստանի հավաքականների միջեւ հանդիպումը պետք է կայանար փետրվարի 12-ին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հայտնել էր, որ հայկական թիմը խաղալու է Բարձրագույն խմբում հանդես եկող ֆուտբոլիստներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով