10:22  ,  21 հունվարի, 2017

Tata Steel Chess. Լեւոն Արոնյան vs Սերգեյ Կարյակին

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում շարունակվող Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարում հունվարի 21-ին կանցկացվեն 7-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատարը Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա աշխարհի չեմպիոնանակն մրցամարտում Մագնուս Կարլսենին պարտված ռուս Սերգեյ Կարյակինին: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:00-ին:

Հիշեցնենք, որ Վեյկ Ան Զեեի մրցաշարը բաղկացած է 13 տուրից եւ կավարտվի հունվարի 29-ին:

Tata Steel Chess-2017, 7-րդ տուր

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա)

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)

Յի Վեյ (Չինաստան) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա)

Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)

Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Բասկարան Ադհիբան (Հնդկաստան)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Պավել Էլյանով (Ուկրաինա)

Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Սո՝ 4.5 միավոր, Կարլսեն, Էլյանով՝ 4-ական, Վեյ, Արոնյան, Գիրի՝ 3.5-ական, Հարիկրիշնա, Կարյակին, Վոյտաշեկ, Անդրեյկին՝ 3-ական, Ադհիբան՝ 2.5, Նեպոմնյաշչի՝ 2, Ռապորտ՝ 1.5, Վան Վելի՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում