16:41  ,  20 հունվարի, 2017

Լոնդոնում աղյուսով կոտրել են Պայետի մեքենայի դիմապակին

Անհայտ անձիք աղյուս են նետել «Վեստ Հեմի» ֆրանսիացի կիսապաշտպան Դիմիտրի Պայետի մեքենայի վրա՝ կոտրելով դիմապակին, հաղորդում է Daily Mail-ը:

Միջադեպի առթիվ ոստիկանությունը կասկածում է «Վեստ Հեմի» ֆանատներին, որոնք դժգոհ են Պայետի վարքից: Ավելի վաղ ֆրանսիացին հայտարարել էր, որ չի ցանկանում խաղալ «Վեստ Հեմում» եւ հեռացվել էր գլխավոր թիմից:  

Պայետին ցանկանում է վերադարձնել ֆրանսիական «Մարսելը», որը նրա համար առաջարկում է 25 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն անգլիական ակումբը մտադիր չէ վաճառել 29-ամյա ֆուտբոլիստին:

Նախօրեին Դիմիտրի Պայետը հայտարարել էր, որ եթե «Վեստ Հեմը» չվաճառի իրեն, ապա նա կվնասի ծնկի խաչաձեւ կապանները

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում