19:16  ,  20 հունվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակը

«Մոնակոյի» պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակներից մեկը: Անգլիական ակումբը պատրաստ է Պորտուգալիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 70 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է բրիտանական The Sun-ը:

Սիլվայի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Մադրիդի «Ռեալը»: Նրա շահերը ներկայացնում է պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշը, որի հետ լավ հարաբերություններ ունի «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրնյոն:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 19 խաղում Բեռնարդու Սիլվան խփել է 4 գոլ, կատարել է 6 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում