14:01  ,  20 հունվարի, 2017

Պաշտոնական. Հայաստանի եւ Ուզբեկստանի հավաքականների ընկերական խաղը չի կայանա

Ֆուտբոլի Հայաստանի եւ Ուզբեկստանի ազգային հավաքականների միջեւ Թուրքիայի Անթալիա քաղաքում նախատեսված ընկերական խաղը չի կայանա:

Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ ՀՖՖ-ն չեղյալ է հայտարարել այդ հանդիպումը: Ըստ աղբյուրի՝ պատճառը Թուրիքայում տիրող քաղաքական վիճակն է: ՀՖՖ-ն դեռ չի հաստատել այս տեղեկությունը:

Ուզբեկստանի հավաքականն Անթալիայում հավաք կանցկացնի փետրվարի 9-13-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ուզբեկստանի հավաքականների միջեւ հանդիպումը պետք է կայանար փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հայտնել էր, որ հայկական թիմը խաղալու է Բարձրագույն խմբում հանդես եկող ֆուտբոլիստներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում