15:03  ,  20 հունվարի, 2017

Սերխիո Ռամոսը թքել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի վրա (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը ոչ մարզական վարքով է առանձնացել Վիգոյի «Սելտայի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի առաջին խաղում: Դրվագներից մեկում «Սելտայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Յագո Ասպասի հետ բախումից հետո «Ռեալի» ավագը անպատվել է մրցակցին ու թքել նրա վրա, գրում է կատալոնական Sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» 1:2 հաշվով տնային պարտություն էր կրել «Սելտայից»: Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 25-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում