17:33  ,  20 հունվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը (ֆոտո)

Goal.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը «Սթոք Սիթիի» դեմ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 22-րդ տուրի արտագնա խաղում: Հեղինակավոր կայքը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա մանչեսթերցիների մեկնարկային կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Մարկոս Ռոխո, Ֆիլ Ջոնս, Մատեո Դարմիան, Մայքլ Կարիկ, Անդեր Հերերա, Պոլ Պոգբա, Խուան Մատա, Հենրիխ Մխիթարյան, Զլատան Իբրահիմովիչ։

«Սթոք Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա հունվարի 21-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով