12:07  ,  20 հունվարի, 2017

Գեղարդ Մուսասիի հաջորդ մրցակիցը UFC-ի նախկին չեմպիոնն է (ֆոտո)

Հոլանդիան ներկայացնող հայ մարտիկ Գեղարդ Մուսասիի (Մովսեսյան) հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Քրիս Վայդմանը: Միջին քաշային կարգի մենամարտը տեղի կունենա UFC 210 մրցաշարում, որը կանցկացվի ապրիլի 8-ին ամերիկյան Բաֆալոյում, տեղեկացնում է Forbes-ը:

32-ամյա Վայդմանը UFC-ի նախկին չեմպիոն է եւ տիտղոսը նվաճել էր 2013-ին: Ամերիկացին խառը մենամարտերում անցկացրել է 15 մենամարտ, տարել 13 հաղթանակ, իսկ նախորդ 2 մենամարտերում պարտվել է: 2016-ին նա անցկացրել է մեկ մենամարտ եւ նոկաուտով պարտվել կուբացի Յոել Ռոմերոյին:

Գեղարդ Մուսասին նախորդ մարտն անցկացրել է նոյեմբերի 20-ին, երբ նոկաուտով հաղթանակ էր տարել ջամայկացի Յուրայ Հոլի դեմ ռեւանշ մենամարտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում