23:39  ,  19 հունվարի, 2017

Մխիթարյանն ու Իբրահիմովիչը ճաշել են բրազիլական ռեստորանում (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» աստղեր, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ճաշել են Մանչեսթերի բրազիլական ռեստորաններից Bem Brasil-ում, հաղորդում է բրիտանական dailymail-ը՝ ներկայացնելով լուսանկարներ:

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է «Սթոք Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 21-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում