22:43  ,  19 հունվարի, 2017

Ռիվալդոյի անակնկալը «Բարսելոնայի» երկրպագուներին

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Ռիվալդոն անակնկալ է մատուցել «Բարսելոնայի» երկրպագուներին՝ նրանց հետ ֆուտբոլ խաղալով ծպտված արտաքինով: 

Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը դարձել է «Բարսելոնայի» աշխատակից-դեսպան:

44-ամյա Ռիվալդոն FCB Legends թիմի կազմում կմասնակցի ընկերական եւ բարեգործական հանդիպումների։

Ռիվալդոն «Բարսելոնայում» հանդես է եկել 1997-2002 թվականներին՝ դառնալով Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր։ 1999 թվականին արժանացել է «Ոսկե գնդակի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս