20:51  ,  19 հունվարի, 2017

Օզբիլիսի գոլն ու «Բեշիկթաշի» հաղթանակը

Թուրքիայի գավաթի խաղարկության խմբային փուլի D խմբի 5-րդ տուրում Ստամբուլի «Բեշիկթաշը» հյուրընկալեց «Դարիջա Գենչլերբիրլիգին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Դաշտի տերերի մեկնարկային կազմում էր նաեւ Արաս Օզբիլիսը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը եւ դարձավ գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մրցակցի դարպասը գրավեց տուգանային հարվածից՝ հաշիվը դարձնելով 3:0: Օզբիլիսն առաջին անգամ թուրքական թիմի կազմում պաշտոնական խաղում անցկացրեց 90 րոպե:

«Բեշիկթաշը» 13 միավորով խմբի առաջատարն է եւ երկրորդ տեղում ընթացող «Կայսերիսպորի» նկատմամբ ունի 6 միավորի առավելություն:

Թուրքիայի Գավաթ, D խումբ, 5-րդ տուր

«Բեշիկթաշ» - «Դարիջա Գենչլերբիրլիգի»՝ 3:0

Բեկ, 20, Կուարեժմա, 33, Օզբիլիս, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում