19:43  ,  19 հունվարի, 2017

Անդրեյ Տիխոնովն ու «Ենիսեյի» ֆուտբոլիստները շնորհավորել են Արթուր Սարկիսովին (ֆոտո)

Կրասնոյարսկի «Ենիսեյի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տիխոնովն ու ռուսական թիմի ֆուտբոլիստները շնորհավորել են թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովին ծննդյան 30-րդ տարեդարձի կապակցությամբ: «Ենիսեյը» մարզումային հավաք է անցկացնում Թուրքիայում:

Հունվարի 19-ին 30 տարեկան դարձավ նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը հանդես է գալիս Թաիլանդի «Ռատչաբուրի» ակումբում: Թիմակիցները շնորհավորել են հայ ֆուտբոլիստին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում